18/06/2018 10:10
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայում. տուժել է ավելի քան 200 մարդ
Ճապոնիայի արևմտյան Օսակա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, 200-ից ավելի տուժած:
Ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլև՝ հարևան պրեֆեկտուրաներում:
Ներկայում Օսակայում և հարևան Հյոգոյում 170.000 տուն հոսանքազրկված է: Օսակայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները: