18/06/2018 21:00
Ֆիննական ծոցի հատակին լեգենդար նավ է հայտնաբերվել
Միջազգային ռուս-ֆիննական թիմը Ֆիննական ծոցում հայտնաբերել է ռուսական նավատորմի լեգենդար նավերից մեկը՝ «Նովիկ» ականակիրը, տեղեկացրել է ռուսական արշավախմբի ղեկավար Կոնստանտին Բոգդանովը, փոխանցում է Lenta.ru-ն:
Նավը հայտնաբերվել է Յումինդա հրվանդանի շրջանում՝ 75 մետր խորությամբ: Նավն ականի պայթյունի հետևանքով կիսվել է երկու մասի: Այն հայտնաբերել են հիդրոլոկացիոն որոնումների արդյունքում: Նավի ճանաչման նպատակով իրականացված սուզման ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին, մասնագետներն ուսումնասիրել են նավն ու կործանման հետքերը:
«Նովիկը» ռուսական նավատորմին պատկանող կործանիչ ականակիր նավ է: Սպառազինման դուրս գալու պահին 1913 թվականին այն աշխարհի ամենաարագ նավն էր: Ակտիվորեն օգտագործվել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Խորտակվել է 1941-ի օգոստոսի 28-ին գերմանական ականի պայթյունի հետևանքով: