18/06/2018 10:41
Նիգերիայում կրկնակի ահաբեկչության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել
Նիգերիայի Դամբոա և Բորնո քաղաքներում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց թիրախում հայտնվել են Իդ ալ-Ֆիթր տոնակատարությունից վերադարձող մարդիկ: Մահապարտների իրականացրած պայթյուններից հետո էլ մարդկանց ուղղությամբ կրակահերթ են բացել, ինչի հետևանքով զոհերի թիվը մեծացել է:
Ահաբեկչությունների հետևանքով 31 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ: Հարձակման իրականացման մեջ կասկածում են երկրում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը:
Ավելի վաղ իսլամական Կուրբան-բայրամ տոնակատարության ժամանակ պայթյուններ էին որոտացել Աֆղանստանում, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ մահացել էր: