18/06/2018 19:43
Պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Անդրանիկ Փիլոսյանին նշանակել պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար»,-նշված է նախագահի հրամանագրում։