18/06/2018 14:42
Լեհաստանում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր
Լեհաստանում ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս 16-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է RMF FM-ը:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Կոնստինտինովո Կույավսկո-Պոմորսկի նահանգում՝ թիվ 91 մայրուղու վրա: Ըստ առկա տեղեկությունների՝ 50 ուղևորով տուրիստական ավտոբուսը դուրս է ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ապա ընկել է խրամառուն:
«Մահացել է երկու մարդ, 16 մարդ՝ վիրավորվել», - նշվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին վթարի վայրում մեքենաների շարժը դադարեցված է: Այնտեղ աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները: