18/06/2018 10:55
Գերմանիայում մարդկանցով օդապարիկ է ընկել
Գերմանիայի արևմուտքում օդապարիկ է ընկել, որի զամբյուղում 6 մարդ է եղել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ոստիկանության կայքին:
Միջադեպը եղի է ունեցել հունիսի 16-ին՝ տեղական ժամանակով 20.55-ին՝ Վարենդորֆ քաղաքում: Օդապարիկը հայտնվել է քամու հոսքի մեջ, ինչի հետևանքով 10-մետրանոց բարձրությունից ընկել է դաշտում:
«Օդապարիկի զամբյուղում 6 մարդ է եղել, որից երեքը ծանր վնասվածքներ է ստացել, մնացյալ երեքը՝ թեթև», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ տուժածներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները: