19/06/2018 15:24
Թուրքիան գնելու է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր
Թուրքիան Ռուսաստանից գնում է C-400 զենթահրթիռային համակարգեր, այս հարցը փակված է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք Ռուսաստանից գնում ենք C-400 համակարգեր, այս հարցը փակված է», - ասել է նա: Չավուշօղլուն ընդգծել է, որ հանրապետությունը մտադիր չէ «հրաժարվել իր գործարքից՝ չնայած նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընդունած որոշմանը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին զրկել Թուքիային ամերիկյան սպառազինության մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից», առանց հատուկ զեկույցի տրամադրման, որը կվերաբերի Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթային համալիրների գնմանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին հունիսի 14-ին նույնպես Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը որակել է շանտաժ:
Պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Թուրքիան «կատարում է իր բոլոր պարտավորությունները» և ակնկալում է, որ ԱՄՆ-ը «սահմանված ժամկետում կիրականացնի F-35 կործանիչների մատակարարումները»: