19/06/2018 20:26
Բրիտանական CYBG և Virgin Money բանկերը միավորվել են
Բրիտանական CYBG բանկը գնել է իր մրցակից Virgin Money-ին, գործարքի գումարը կազմել է 1,7 միլիարդ ֆունտ (2,3 մլրդ դոլար):
Գործարքի արդյունքում ստեղծվել է Մեծ Բրիտանիայի վեցերորդ խոշորագույն բանկը:
CYBG- ն Virgin Money-ին վճարելու է 1,2 նոր բաժնետոմսի համար, ինչի արդյունքում՝ Virgin Money- ի բաժնետերերը կստանան համատեղ բանկի 38 տոկոսը, իսկ CYBG բանկինը՝ 62 տոկոսը: