19/06/2018 17:56
ԵՄ-ի դատարանը Լը Պենից պահանջել է Եվրախորհրդարանին վերադարձնել 300 հազար եվրո
Արդարադատության եվրոպական դատարանն օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար, ասված է դատարանի հրապարակված որոշման մեջ:
«Դատարանը մերժեց տիկին Լե Պենի՝ նշված գումարի փոխհատուցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումն անիրավական ճանաչելու հայցը», - նշվում է որոշման մեջ:
Լը Պենին մերկացրել են այն բանում, որ նա 2010 թվականից մինչև 2016 թվականը Եվրախորհրդարանի միջոցներով վճարել է իր օգնականի՝ Կատրին Գրիզեի աշխատանքը, որը, ինչպես պնդվում է, զբաղվում էր ոչ թե եվրոպական գործերով, այլ կուսակցական գործունեությամբ «Ազգային ճակատի» շարքերում:
Եվրախորհրդարանը պահանջել էր փողերը վերադարձնել 2016 թվականի վերջին: Մինչդեռ Լը Պենը հայց էր ներկայացրել Արդարադատության եվրոպական դատարան՝ փորձելով վիճարկել այդ պահանջը: