19/06/2018 15:36
Չինաստանում ավտոբուս է պայթել
Չինաստանի Սիչուան նահանգում ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ, նշվում է Լեշան քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 21.35-ին, Լեշան քաղաքի շրջաններից մեկում: Հաղորդվում է, որ քաղաքային ավտոբուսում անհայտ ծագման պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է կասկածյալին՝ 31-ամյա բնակչին: Իրավապահ մարմինները բացառել են ահաբեկչական գործողության վարկածը, հետաքննությունը շարունակվում է: Հաղորդվում է, որ ինքը՝ կասկածյալը, լուրջ վնասվածքներ է ստացել, մնացած 14 տուժածները թեթև վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն: