19/06/2018 13:53
Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործին Սեյրան Օհանյանի առնչության մասին (Տեսանյութ)
Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը մեծածավալ է ու այդ գործի շրջանակներում արդեն իսկ կան անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նրանք, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Մանվել Գրիգորյանին մերձավոր անձինք են։
Aysor.am-ի հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այս քրեական գործին 2016 թվականին Պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Օհանյանի առնչությունը, Գլխավոր դատախազը արձագանեց.
«Գործը քննվելու է ամբողջ ծավալով։ Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած կլինի այս գործում և ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ և հրապարակայնությունը կապահովվի»։
Նշենք, որ Դատախազն ավելի վաղ ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայատարարել էր, որ Մանվել Գրիգորյանին ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մասին մեղադրանքի համաձայն, Մանվել Գրիգորյանին հանցակցել են մի քանի անձ, այդ թվում՝ կինը, դուստրը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, որպես մեղադրյալներ կանցնեն այս գործով։