19/06/2018 18:21
Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում է ունեցել Սի Ցզինպինի հետ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Պեկինում հանդիպում Է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով աղբյուրների:
Նրա տվյալով՝ հանդիպումը կայացել է Ժողովրդական ժողովների տուն (խորհրդարան) Կիմ Չեն Ունի ժամանումից տասը րոպես անց: Դրա մանրամասնությունների վերաբերյալ տեղակատվություն առայժմ չեն ստացվել: Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել է Կիմ Չեն Ունի այցի մասին, որը վերջին երեք ամսում երրորդ անգամ է այցելում երկիր: Առաջին երկու այցերի մասին Չինաստանի իշխանությունները հասարակայնությանն իրազեկել էին միայն դրանց ավարտից հետո: