19/06/2018 16:28
Մերկելը զգուշացրել է, որ կլիմայի պաշտպանության հարցերում անգործությունը կհանգեցնի ծախսերի հսկայական աճի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետևանքների մասին և կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում, հայտնում է ТАСС-ը:
«Անգործության (արդյունքում) տնտեսական ծախսերը հազիվ թե կարելի է գնահատել, բայց դրանք հսկայական կլինեն», - ասել է կառավարության ղեկավարը՝ այսօր Բեռլինում ելույթ ունենալով «Պետերսբերգյան կլիմայական երկխոսություն» 9-րդ միջազգային խորհրդաժողովում:
Դրա մասնակիցները քննարկում են, այդ թվում, Փարիզի կլիմայի համաձայնագրի իրագործման հարցերը: Մերկելն ընդգծել է, որ համաշխարհային հանրակցությունը միայն միասնական ջանքերով կարող է լուծել գլոբալ խնդիրները:
«Մենք Գերմանիայում պետք է խոստովանենք, որ պետք է ավելի լավը լինենք», - հավելել է կանցլերը՝ նկատի ունենալով այն, որ Գերմանիան չի կարողանա գլոբալ տաքացման դեմ պայքարի բնագավառում հասնել մինչև 2020 թվականն առաջադրված նպատակներին: