19/06/2018 12:24
Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2-rd.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գյումրիի ավագանու որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանը զրկվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի այս իրադարձությանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է.
«Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:
Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»։