19/06/2018 11:42
Իմ երեսը ո՞նց ա տենալու, նենց երդումներ ա կերել, նենց քֆուրներ, թե ով որ զինվորի հացը գողանա…Սեյրան Սարոյանը` Մանվել Գրիգորյանի մասին (Տեսանյութ)
Ազգային հերոսից դարձավ տուշոնկա գողացող, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերված ծանրոցներին, զենք-զինամթերքին ու «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերքին՝ ասաց ԵԿՄ անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը.
«Մի քանի ամսի առաջ, բոլորդ հիշում եք, որ ասեցի` «ով զինվորից տուշոնկա գողանա, եթե դատախազն էլ չպատժի` Աստվածն ա պատժելու», դե որ Մանվելն իմ էդ ասածը, իր ընկերոջ ասածը, լսեր կամ ինքը կբաժաներ երկրապահի էդ սոված ժողովրդին կամ գոնե կթափեր էն կողմ էլի… Հիմա համ Աստվածն ա պատժում, համ դատախազը: Ո՞նց կարայի ես տենց բանի մասին տեղյակ լինեի, երբ որ էդ աշխարհի ամենավատ բանն ա», - ասաց Սեյրան Սարոյանը:
Նա նշեց իր ընկերը` Մանվել Գրիգորյանը, բազմիցս նշել է, որ բանակից գողություն անելն անկարելի է.
«Սաղ մի յան` ես հիմա մտածում եմ, ինքն իմ երեսը ո՞նց ա տենալու, որովհետև նենց երդումներ ա կերել, նենց քֆուրներ ա կերել, թե ով որ զինվորի հացը գողանա…Ասենք զենք ա, բան ա, սաղս էլ կարանք ունենանք… բայց երեխեքի հա՞ց: Ես գիտես երեկվանից ի՞նչ շոկի մեջ եմ: Ես էդ երեխեքի նամակները, որ գնացին խոսացրեցին, ես իմ արև մեռած էի, թաղած չէի, երեկ սաղ օրը բժիշկները մոտս էին եղել», - ասաց Սեյրան Սարոյանը: