19/06/2018 16:46
Ավստրալիայում մահացել է մոլորակի ամենածեր օրանգուտանը
Աշխարհի ամենածեր սումատրական օրանգուտանը՝ Պուա անունով էգ կապիկը, 62 տարեկանում մահացել է Պերտ քաղաքի կենդանաբանական այգում: Այս մասին հայտնում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
«Պուանը ոչ միայն մեր հաստատության ամենահին բնակիչն էր, նա մեր թալիսմանն էր,- նշել է կենդանաբանական այգու՝ պրիմատների գծով գլխավոր մասնագետ Հոլի Թոմսոնը,- Հենց Պուանից է սկսվել մեր՝ մարդանման կապիկների արհեստական բազմացման ծրագիրը, և նա դա հատուկ դեր ունի այս նախաձեռնության հաջողության գործում»:
Կենդանաբանական այգու տվյալներով՝ Պուանը 11 օրանգուտանի մայր է, որի 54 հետնորդներն ապրում են աշխարհի տարբեր կենդանաբանական այգիներում: