19/06/2018 15:57
Եթե զենքի վաճառքի ոլորտում ուսումնասիրությունների կարիք լինի, կստուգվի. Փաշինյան
Եթե զենքի վաճառքի ոլորտում ուսումնասիրությունների կարիք լինի, կստուգվի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտեք ինչ, այն ոլորտներում, որտեղ կլինի անհրաժեշտություն ստուգելու, կստուգվի, մեծ բարդություն չկա: Կարծում եմ, որ մենք ոչ թե հրահանգներով պետք է աշխատենք, այլ՝ անհրաժետություններով», - նշեց նա։
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներն անակնկա՞լ էր, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք օպերատիվ տեղեկություններ ունեինք և իրացրել ենք այդ տեղեկությունները»։