20/06/2018 12:12
Մանվել Գրիգորյանի սանիկ Անդրանիկ Կարապետյանը մեկնաբանել է, թե ինչու է լրագրողին «տուշոնկա» անվանել (Տեսանյութ)
Անդրանիկ Կարապետյանը մեկնաբանել է, թե ինչու է լրագրողին «տուշոնկա» անվանել
Ձեր գործընկերը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ ու դա պատգամավորին ասելու բան չէ, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է լրագրողներից մեկին անվանել «տուշոնկա», ասաց պատգամավորը։
«Ինձ ասում է դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորակա՞ն չէ։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել և սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք ոչ ոք թույլ չի տա։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», - ասաց նա։
Անդրադառնալով իր ու Մանվել Գրիգորյանի քավոր-սանիկ հարաբերություններին՝ Կարապետյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն իր հարսանիքի քավորն է, բայց իրենք նման մտերմիկ հարաբերություններում երբեք չեն եղել։
Կարապետյանն ընդգծեց, որ բանակի սնունդին կպնելն աններելի է՝ նշելով, որ եթե քննարկվեր միայն զենք զինամթերք պահելու հարցը, ինքն այլ կերպ իրեն կպահեր։
Նշենք, որ լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել էր՝ «այ տուշոնկա...»։