20/06/2018 10:00
«Փաստ». Գագիկ Ծառուկյանը դիմել է տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով
«Փաստ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին երեկ ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:
Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:
Այս մասին «Փաստ»–ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից»: