20/06/2018 13:51
Լոնդոնում հայտնվել է 600 տոննա կշռող լողացող քանդակ (Տեսանյութ)
Ամերիկացի նկարիչ Քրիստո Յավաշևը ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Լոնդոնյան մասթաբա» (London Mastaba) խորագրով: Այն հսկա քանդակ է, որը տեղադրվել է Սերփենթին լճում, գրում է The Guardian-ը: Կառույցն ունի 20 մետր բարձրություն, կշռում է 600 տոննա և բաղկացած է 7500 տարբեր տարաներից:
Լողացող քանդակի գաղափարը նա հորինել է իր կնոջ հետ 2009 թվականին, սակայն միասին իրագործել չի հաջողվել՝ կողակցի մահվան պատճառով: 9 տարի անց նախագիծն, այնուամենայնիվ, կյանքի է կոչվել: