20/06/2018 14:34
ԿԺԴՀ-ն մոտ ժամանակներս ԱՄՆ-ին կհանձնի ամերիկացի զինվորականների աճյունները
Միացյալ Նահանգները հուսով է մոտ ժամանակներս ԿԺԴՀ-ից ստանալ մոտ 200 ամերիկացի զինծառայողների աճյունները, որոնք զոհվել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի ընթացքում, հայտնել է CNN հեռուստաալիքը:
«Ընթանում է մոտ օրերս աճյունների վերադարձման պլանավորումը, թեև վերադարձման ստույգ ժամկետը և վայրը որոշված չեն», - նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ պաշտոնական ներկայացուցիչներին:
Հեռուստաալիքի տվյալով՝ «վարչակազմը պատրաստ է աճյունների ընդունմանն արդեն ընթացիկ շաբաթում, եթե Հյուսիսային Կորեան արագ գործի»:
Աճյունների վերադարձման շուրջը համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ և ԿԺԴՀ գագաթաժողովի ընթացքում: