20/06/2018 15:28
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Արդշինբանկի համագործակցության արդյունքում այսուհետ երկու բանկերի ArCa, VISA և MasterCard քարտապանները կկարողանան բանկոմատներից կանխիկացման գործարքներ իրականացնել իրենց բանկում գործող սակագներով:
Հունիսի 20-ից Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ArCa, VISA և MasterCard տեսակի քարտերը Արդշինբանկի բանկոմատներում կսպասարկվեն ըստ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների:
Միևնույն ժամանակ Արդշինբանկի վերոնշյալ քարտերի սպասարկումը Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներում կիրականացվի համաձայն Արդշինբանկի բանկոմատներում կանխիկացման գործարքների համար սահմանված սակագների:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արդշինբանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի VISA և MasterCard տեսակի քարտերի հաճախորդների համար նմատատիպ հնարավորություն գործում է նաև ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից օգտվելիս:
ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: