20/06/2018 10:50
Թուրքիայում պայթյունի հետևանքով երկու զինվորական է մահացել
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, երկու զինծառայող մահացել է և երեքը վնասվածքներ են ստացել պայթյունի հետևանքով, որը կազմակերպել են երկրում արգելված Քրդական Բանվորական կուսակցության անդամները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբին:
«Հունիսի 19-ին Շիրնակ քաղաքի մոտակայքում անջատողական ահաբեկչական կազմակերպության տեղադրած ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով մահացել է երկու և վիրավորվել՝ երեք մարտական ընկեր», - ասվում է հաղորդագրությունում:
2015 թվականի հուլիսին Թուրքիայում Քրդական Բանվորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել է մոտ 1000 զինվորական ու ոստիկան, ինչպես նաև՝ 500 քաղաքացիական անձ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ այս ընթացքում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամի: