Իրինա Հարությունյանին Ֆրեդ Դավթյանը հետ չի ընդունել թատրոն. տնօրենն առաջնորդվում է մասնագիտական որակներո՞վ, թե՞ անձնական հարաբերություններով. մեկնաբանում է դերասանուհին

20/06/2018 19:02

Իրինա Հարությունյանին Ֆրեդ Դավթյանը հետ չի ընդունել թատրոն. տնօրենն առաջնորդվում է մասնագիտական որակներո՞վ, թե՞ անձնական հարաբերություններով. մեկնաբանում է դերասանուհին


Հայաստանի միակ Ռուսական թատրոնում՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկականում, վերջին շրջանում լարված իրավիճակ է: Շուրջ 50 տարվա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն գրեթե 8 ամիս է՝ թատրոնն առանց գեղարվեստական ղեկավարի է մնացել: Ներկա պահին թափուր մնացած այդ պաշտոնի համար պայքարում են ռեժիսոր Նորա Գրիգորյանն (Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը) ու տվյալ թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Նկատելի է, որ պայքարը գործնական դաշտից տեղափոխվել է նաև անձնական հարթություն, քանի որ իր հարցազրույցներում դերասան թեկնածուն հաճախ է շեշտում՝ ինքը պայքարելու է այդ պաշտոնի համար, քանի որ մյուս հավակնորդը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է:

Aysor.am-ի հետ զրույցում գնահատելով ստեղծված վիճակը՝ թատրոնի նախկին «բնակիչ» ՀՀ Վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը նկատեց՝ ամեն ինչ շատ վատ է:

«Իմ կարծիքով գեղարվեստական ղեկավարի հարցը պետք էր շուտ լուծել, բայց նախկին իշխանությունն (նկատի ունի՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ հեղ.) իր հերթական սխալ որոշումը կայացրեց: Դա խաղացանկային թատրոն է, ու ստեղծագործական թիմի յուրաքանչյուր անդամ պարտադիր պետք է վերահսկողություն ունենա: Որքանով տեղեկացված եմ մամուլից՝ թատրոնում այնպիսի իրավիճակ է տիրում, որը հարիր չէ այդ թատրոնին: Այնտեղ ոչ թե պայքար, այլ պատերազմ է գնում: Ափսոսանք եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այս թատրոնի բարձր համբավը կարող է անկում ապրել», - ափսոսանքով նշեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը, որ թատրոնի պատասխանատվությունն այս ընթացքում ստանձնել է տնօրեն Ֆրեդ Դավթյանը, ինչը պետք է որ նշանակի, որ այնտեղ արտիստներն ինքնագործունեությամբ չեն զբաղվում, պատասխանեց.

«Ես գտնում եմ՝ եթե տնօրենը թույլ է տվել, որ թատրոնն այսօր հասնի այս վիճակին, ապա այնտեղ ղեկավարություն, տնօրեն ընդհանրապես չկա: Տարիների ընթացքում այս թատրոնում տարբեր տարաձայնություններ են եղել, բայց թատրոնն ունեցել է ղեկավար, որը կարողացել է ձեռքը խփել սեղանին ու այդ ամենին վերջ դնել: Ալեքսանդր Սամսոնիչն էլ էր լսում բոլորին, բայց վճռորոշ խոսքը պարտադիր իրենն էր լինում: Նա ղեկավար է, իր պատասխանատվությունն այսօր ամենամեծն է, չպետք է թողնի, որ ներքին կոնֆլիկտը զարգանա: Այսօրվա դրությամբ երկրի առաջատար թատրոններից մեկը կանգնել է կործանման եզրին միայն այն պատճառով, որ երկու հոգի ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ»:

Անդրադառնալով նախկին գործընկեր երկու թեկնածուներին՝ դերասանուհին ընդգծեց՝ նրանցից և ոչ մեկին չի տեսնում Ռուսական թատրոնի ղեկին:

«Ստեղծված վիճակը պետք է ռեալ գնահատել: Եթե այսօր նրանց համար այդ պաշտոնը կռվախնձոր է դարձել, ոչ թե պայքար, այլ պատերազմ, ուրեմն իրենցից ոչ մեկը չպետք է հայտնվի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում… Ալեքսանդր Սամսոնիչի մահից հետո հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ չեմ էլ պատկերացնում, թե ով կարող է իրեն փոխարինել այս թատրոնում: Այստեղ պետք է լինի նոր մտածելակերպով, թարմ ու պայծառ մտքով մեկը: Ճիշտ է՝ դժվար կլինի այս վիճակում կառավարել ու վերակենդանացնել թատրոնը, բայց կարծում եմ՝ մեր ասպարեզում այդպիսի մեկը կգտնվի», - նշեց նա:

Ըստ կանոնակարգի՝ թատրոնների գեղարվեստական ղեկավարների և գլխավոր ռեժիսորների նշանակումները իրականացնում են թատերական կոլեկտիվն ու թատրոնի ղեկավար կազմը, Մշակույթի նախարարությունը մրցույթով նշանակում և ազատում է միայն թատրոնների տնօրեններին: Իրինա Հարությունյանը հույս հայտնեց՝ Մշակույթի նախարարն այս անգամ իրավիճակին այլ կերպ կարձագանքի:

«Չի կարելի, որ նախարարությունը կարևոր այդ առաքելությունը թողնի միայն դերասանների հայեցողությանը: Բնականա է, որ թատրոնի դերասանը չի կարող իրավիճակն օբյեկտիվ գնահատել, տարաձայնություններ կլինեն, կոլեկտիվում մարդիկ որոշակի քմահաճույքներ ու պառակտումներ կունենան, կարող են նաև զուտ անձնական համակրանքով առաջնորդվել: Նաև տնօրենը պետք է հստակ դիրքորոշում ունենա, ոչ թե ասի՝ ով լինի, նրա հետ էլ կաշխատեմ», - հավելեց մեր զրուցակիցը:

15 տարի աշխատելով Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում՝ Իրինա Հարությունյանը սեփական դիմումի համաձայն 2013 թվականին հեռացավ այնտեղից: Պատճառը որոշակի տարաձայնություններն էին: Հարցին՝ արդյոք դերասանուհին չի կարոտում մայր թատրոնն ու չի ցանկանում վերադառնալ այնտեղ, վրդովված պատասխանեց.

«Մարտ ամսին անձամբ առաջին քայլն արեցի ու փորձեցի թատրոն վերադառնալ. գնացել եմ տնօրենի մոտ, ով ինձ գործի չընդունեց անհեթեթ պատճառաբանությամբ՝ հաստիք չկա: Պատկերացնո՞ւմ եք, միակ ռուսական թատրոնն այսօր դերասանի հաստիք չունի: Տպավորություն է՝ ռուսախոս դերասանները, վաստակավոր, պրոֆեսիոնալ արտիստներն ամեն քայլի են հանդիպում: Ես նրա ոչ մի բառին չհավատացի, այդ մասին իրեն էլ եմ ասել: Նաև ասել եմ՝ դիմումս մակագրի, գրի, որ հաստիք չլինելու պատճառով ես թատրոն չեմ կարող վերադառնալ: Բնականաբար՝ հրաժարվեց, ու ինձ ուղղորդեց դեպի Մշակույթի նախարարություն»:

Պարզվում է՝ Ֆրեդ Դավթյանը միայն հաստիքի պատճառաբանությամբ չի սահմանափակվել: Չհամոզելով դերասանուհուն՝ հիշեցրել է՝ նա թատրոնից սկանդալով է հեռացել: Բայց թե ի՞նչ կապ ունեն մասնագիտական հմտություններն ու անձնական հարաբերությունները՝ այլ հարց է: ՀՀ Վաստակավոր արտիստուհին հասկանում է, թե որտեղ է թաքնված, այսպես ասած, շան գլուխը:

«Ֆրեդ Դավթյանն ինձ ասում է՝ մի քիչ էլ սպասիր, կոլեկտիվը դեռ ուշքի չի եկել քո գնալուց հետո: Թող նոր գեղարվեստական ղեկավար գա, ինքը կորոշի՝ դու գա՞ս, թե՞ չգաս: Այդ ի՞նչ եմ արել, որ ուշքի չեն եկել՝ մա՞րդ եմ սպասնել, ներկայացո՞ւմ եմ ձախողել… Ալեքսանդր Գրիգորյանն, անկախ դիմացինի հետ ունեցած անձնական հարաբերության, գործի մեջ միշտ առաջնորդվել է որակներով: Միշտ ասում էր՝ պրոֆեսիոնալ մարդկանց ամեն ինչ ներելի է: Այս օրինակն ինձ չի վերաբերում, ինձ ներելու ոչինչ չունեն, ես ուղղակի իրավիճակն եմ նկարագրում… Ես խաղաղությամբ գնացի, իսկ իրենք ինձ թիկունքով շրջվեցին ու երեք մատ ցույց տվեցին: Սա թատրոն է, ոչ թե սեփական քմահաճույքները թելադրելու վայր: Հասկանում եմ՝ որոշների համար ես լուրջ խոչընդոտ եմ: Թող որակավորում անեն ու համեմատեն ինձ ու ներկա պահին բեմում գտնվող մի քանի հոգու, եթե ես իրենցից թերի լինեմ, անձամբ ներողություն կխնդրեմ», - կոչ արեց Ի. Հարությունյանը:

Հետաքրքրվածությանը՝ արդյոք նոր գեղարվեստական ղեկավարի նշանակման դեպքում ևս մեկ քայլ կանի դեպի թատրոն, ընդգծեց.

«Միայն այն դեպքում, երբ հասկանամ, որ դիմացինս արդար մարդ է ու առաջնորդվում է ոչ թե սեփական շահերից ելնելով կամ հիշաչարությամբ, այլ՝ մասնագիտական որակների գնահատմամբ: Ես ուզում եմ առողջ մթնոլորտ վերադառնամ, ամուր ղեկավար ունենամ: Ուզում եմ այն կարգ ու կանոնում աշխատել, որը եղել է տարիներ առաջ: Միայն ես չէ, ռուսական թատրոնից հեռացած շատ դերասաններ կան, որ վերադառնալու ցանկություն ունեն»:

Ի դեպ, օրերս մամուլը գրել էր նաև այն մասին, որ Իրինա Հարությունյանը իր թեկնածությունն է ներկայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար: Դերասանուհին վստահ է՝ դա իր անունը պախարակելու հերթական միջոցն է:

«Ես այդ թերթից արդեն իսկ հերքում եմ պահանջել, ասել եմ, ցույց տվեք որևէ աղբյուր, ըստ որի ձեր ինֆորմացիան ճիշտ է: Բնականաբար՝ չկարողացան: Արդեն երկրորդ անգամ իմ անունը սուտ խոսակցությունների հետ են կապում: Ու այդ խոսակցությունը որտեղի՞ց է դուրս եկել՝ բնականաբար՝ թատրոնից», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Իրինա Հարությունյանը:

Այնուամենայնիվ, դերասանուհին հուսով է ու հավատում է՝ կվերադառնա Ռուսական թատրոն: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:12 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)