20/06/2018 11:59
Լոնդոնը Ուկիաինայի պատճառով սառեցնելու է «Գազպրոմի» ակտիվները
Լոնդոնի առևտրային հարցերով դատարանը թույլատրել է սառեցնել «Գազպրոմ» ընկերության ակտիվները Մեծ Բրիտանիայի տարածքում ուկրաինական «Նավթոգազի» միջնորդության համաձայն, հայտնել է ուկրաինական ընկերությունը:
Դա անհրաժեշտ է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի՝ 2.6 մլրդ դոլար վճարելու մասին որոշման ապահովման համար:
Դատավճռի համաձայն՝ որոշման ընդունումից հետո 48 ժամվա ընթացքում «Գազպրոմը» պարտավորվում է ուկրաինական ընկերությանը տրամադրել Անգլիայում և Ուելսում ավելի քան 50 000 դոլար արժողությամբ իր ողջ ունեցվածքի ցանկը:
Ուկիաինական ընկերությունը զգուշացրել է ռուսական կոնցեռնի հետ համագործակցող 17 բանկի լոնդոնյան մասնաճյուղերին առ այն, որ նրանք չեն կարող նպաստել «Գազպրոմի» ակտիվների կրճատմանը: