20/06/2018 20:36
ԱԻՆ-ը պարզաբանում է, թե ինչու են դադարեցվել են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները
Աուտիզմով հիվանդ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները դադարեցվել են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:
«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել սպանության հատկանիշներով, որոնողական աշխատանքներն ավտոմատ դադարեցվել են, որովհետև գործն այլ տիրույթ է տեղափոխվել: Այդ մասին որոշում կայացվել է երկուշաբթի օրը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ», - նշեց Գնդոյանը:
Նա նկատեց, որ թեև որոնողական աշխատանքները դադարեցվել են, բայց երեխայի գտնվելու մասին ստացվող ցանկացած ինֆորմացիա ստուգվում է:
Գնդոյանը հաստատեց, որ այս օրերի ընթացքում երեխայի գտնվելու վայրի մասին ստացված բոլոր տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ դրանք ապատեղեկատվություն են եղել:
Նա նաև հաստատեց, որ որոնողական աշխատանքներին շները չեն կարողացել մասնակցել, որովհետև ծնողները լվացել են երեխայի բոլոր շորերը՝ որոնողական աշխատանքները դարձնելով անհնար:
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը տանցի դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին։