20/06/2018 10:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Մոսկվա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Մարոկո մրցաղախին: Ռուսաստան Գուտերիշի այցը կտևի երկու օր, փոխանցում է ТАСС-ը:
Լավրովի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները տեղի կունենան հունիսի 21-ին, իսկ այսօր Գուտերիշը ֆուտբոլի կգնա «Լուժնիկի»: Պուտինի հետ հանդիպման ամսաթիվն առայժմ չեն հայտնել ոչ Կրեմլը, ոչ էլ Գուտերիշի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մտադիր է Մոսկվա այցն օգտագործել երկրի ղեկավարության հետ ՄԱԿ-ին առնչվող խնդիրները քննարկելու համար: Գուտերիշի այցի ծրագրով նաև մասնակցություն է նախատեսված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի հանդիպմանը: