20/06/2018 11:46
Նահապետ Գևորգյանը չի վախենում, որ ԱԱԾ-ն կարող է իր տանն էլ ստուգումներ իրականացնել
Նահապետ Գևորգյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, լագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Գևորգյանն ընդգծեց, որ իր համար ԱԱԾ տեսանյութը շոկ էր։
Հարցին, թե չի՞ վախենում, որ իր տանն էլ ստուգումներ կանցկացվեն, Գևորգրյանն ասաց.
«Իհարկե չունեմ, ես ոչ մի վախ չունեմ»։
Դիտարկմանը, թե երկար ժամանակ մամուլը խոսել է այդ չարաշահումների մասին, մինչդեռ դրանք այդպես էլ չեն բացահայտվել և արդյոք ինքը տեղյալ չի եղել, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը նման իրեր են գտնվել, Գևորգյանն ասաց.
«Ավելորդ հարցեր եք տալիս, պրովոկացիա մի արեք»։