20/06/2018 14:10
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NHK-ին:
Հստակեցվում է, որ զոհերի թվում է 9-ամյա երեխա: 395 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել: Տարհանման կետերում է մնում 1,7 հազար բնակիչ:
Երկրաշարժից հետո անցած երկու օրում այս շրջանում գրանցվել է 35 հետցնցում:
Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսային հատվածում երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 6,1: Օջախը գտնվում էր 13 կմ խորությամբ: Ցնցումների առավելագույն հզորությունը ճապոնական 7-բալանի սանդղակով կազմել է 6 բալ: