20/06/2018 10:23
ԿԳ նախարարը կոչով դիմել է այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին դասարան պետք է գնան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին դասարան պետք է գնան։
«Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք:
Առայժմ այսքանը», - Facebook-յան իր էջում գրել է նախարարը։