20/06/2018 10:59
«Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պնդում է ՀՔԾ-ն
Հաշվի առնելով 19.06.2018թ.-ին Ա. Վ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Վերը նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խստիվ պահպանմամբ: