20/06/2018 20:30
Հոնգ Կոնգում նշել են վիշապ նավակների տոնը (Տեսանյութ)
Տասնյակ մարզիկներ Հոնգ Կոնգում Թայբեյի Ցզիլուն գետում թիավարելով մրցել են: Մեկնարկել է վիշապ նավակների ամենամյա տոնը:
Մրցուղին կազմել է 500 մետր: Հաղթելու համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը, այլև` թիմում աշխատելու ընդունակությունը: Թիավարներին ռիթմ է տալիս թմբուկի ձայնը:
Վիշապ նավակների տոնը նշվում է լուսնային օրացույցով 5-րդ ամսվա 5-րդ օրը: Այդ ավանդույթն ունի 2000 տարվա պատմություն: