Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը

21/06/2018 14:57

Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը


Հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից: 

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Եվրոպական միության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատեց այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։ Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծեց, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորեց Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։

ԱԳ նախարար Մնացականյանը և բարձր հանձնակատար Մոգերինին վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների ու խնդիրների շուրջ՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։ Զրուցակիցներն անդրադարձան համագործակցության այն ոլորտներին, որոնք հնարավորություն կընձեռնեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/11/2018 23:42 Բազմաֆունկցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ԶՈւ նախկին ղեկավարներից. Արծրուն Հովհաննիսյան 12/11/2018 22:29 Մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան անելիք չունի. Աղաբեկյանն արձագանքել է Տոնոյանի հայտարարությանը 12/11/2018 22:06 Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը և Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն չեն մասնակցի ԱԺ ընտրություններին 12/11/2018 20:00 Տեսանյութ՝ վայրի պանդաների գիշերային կյանքի մասին 12/11/2018 19:33 Հայկ Մարությանն ընդունել է Էնդրյու Փարսոնին. կարևորվել է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում 12/11/2018 19:18 Պոգբան վնասվածքի պատճառով բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները 12/11/2018 19:08 Վիեննայում տոնել են Ավստրիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակը 12/11/2018 19:00 Համաներման շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարյալ 12/11/2018 18:51 Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն նրանց կտրվեն հավելավճարներ. Դավիթ Տոնոյան 12/11/2018 18:43 Բելգիայում փոխել են Պաշտպանության նախարարին 12/11/2018 18:34 Նարինե Միքայելյանն Արցախից ԵՊԲՀ եկավ դեղագետ դառնալու երազանքի հետևից. Ա1+ 12/11/2018 18:29 Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ. Տոնոյան (Տեսանյութ) 12/11/2018 18:24 Առաջին անգամ ներկայացվեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը 12/11/2018 18:19 Պաշտոնապես հայտարարում եմ՝ նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան 12/11/2018 18:17 Պուտին. Ռուսաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել մահմեդական երկրների հետ 12/11/2018 18:01 Ինչո՞ւ Իռեն Ուլիխանովան և Վահագն Գրիգորյանը հեռացան Հայաստանից 12/11/2018 17:55 Նասրին բժշկական հետազոտություն է անցնում «Վեսթ Հեմում» 12/11/2018 17:50 Ռալֆ Յիրիկյան. Կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն՝ թե ինչպե՛ս է դա իրականացվում 12/11/2018 17:45 ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը 12/11/2018 17:41 Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակում կլինի երկրորդը 12/11/2018 17:37 Մոսկվայում նոյեմբերի 13-ին քամու պատճառով հայտարարվելու է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ 12/11/2018 17:33 Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում 12/11/2018 17:29 Հայկ Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է հանրային հողատարածքում կառուցվող ինքնակամ շինությունը (Տեսանյութ) 12/11/2018 17:21 Ռուսական 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են. Տոնոյան 12/11/2018 17:16 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան (Տեսանյութ) 12/11/2018 17:13 Գաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ 12/11/2018 17:01 ՌԴ Զինված ուժերն ու սահմանապահներն իրականցնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում. Դավիթ Տոնոյան 12/11/2018 16:59 ՄԽ համանախագահների հետ քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ հրամանատարների միջև օպերատիվ կապի հաստատման հնարավորությունը. Տոնոյան (Տեսանյութ) 12/11/2018 16:55 Իրանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունը 12/11/2018 16:46 ԻՊ-ի գրոհայինները ստանձնել են Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը 12/11/2018 16:42 Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները 12/11/2018 16:28 Մահացել է դերասան Դուգլաս Ռեյնը 12/11/2018 16:24 Շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որևէ որոշում այս պահին չկա. առկա է նաև այլ առաջարկ, այլ գործընկերոջ կողմից. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ) 12/11/2018 16:16 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 37 մարդ է մահացել 12/11/2018 16:10 Մերկելին Ֆրանսիայում շփոթել են Մակրոնի կնոջ հետ 12/11/2018 16:04 Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ 12/11/2018 15:59 «Քըխ» ՀՀԿ-ն գնացել է, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ ...գործ արե՛ք, ժողովուրդ. Աշոտյան 12/11/2018 15:30 Բուլղարիան հրաժարվում է միգրացիայի հարցով համաձայնագիր կնքել ՄԱԿ-ի հետ 12/11/2018 15:24 Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու. Մանե Թանդիլյան 12/11/2018 15:12 Մենք կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին. Աշոտյան (Տեսանյութ) 12/11/2018 15:09 ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարը Գազայի հատվածում սպանվել է 12/11/2018 15:02 Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել 12/11/2018 14:58 Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել (Տեսանյութ) 12/11/2018 14:53 Տարբեր վարչական շրջաններում տարբեր շինություններ սպասում են ապամոնտաժվելու իրենց հերթին. Քաղաքապետարան 12/11/2018 14:49 ՀՀԿ թեկնածուներին մեղմ ձևով սպառնում են. Արմեն Աշոտյան 12/11/2018 14:41 34-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հետ վիճաբանության մասնակիցը 12/11/2018 14:34 Բելառուսի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար 3 թեկնածու ունի 12/11/2018 14:27 Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը 12/11/2018 14:16 Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ագգային հավաքականի հայտացուցակը 12/11/2018 14:05 Իսրայելը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Գազայի հատվածի հետ սահմաններին 12/11/2018 13:56 «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի պրեմիերա ու գրքի շնորհանդես 12/11/2018 13:49 Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում նոյեմբերի 13-ին ջուր չի լինի 12/11/2018 13:42 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, 4-ը՝ տուժել 12/11/2018 13:35 Սոմալիում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 53-ի 12/11/2018 13:28 Սամվել Ֆարմանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին 12/11/2018 13:13 Boeing-ը Նորիլսկում արտակարգ վայրէջք է կատարել 12/11/2018 13:06 Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին 12/11/2018 13:00 Պերուում ֆուտբոլի երիտասարդական թիմի ավտոբուսն անդունդն է ընկել 12/11/2018 12:57 ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից 12/11/2018 12:49 «Բարգավաճ Հայաստանը» այս հեղափոխության մաս է. Նաիրա Զոհրաբյան 12/11/2018 12:44 «ՀԱՍԱԿ»-ը վերադառնում է. նոր կուսակցություն՝ քաղաքական դաշտում 12/11/2018 12:39 Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել 12/11/2018 12:30 Ես չեմ լինելու գաստրալյոր պատգամավոր. Նաիրա Զոհրաբյան 12/11/2018 12:26 Հայ վարորդների՝ 3-4 օր սահմանում գտնվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը 12/11/2018 12:12 Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, որևէ մեկին ոչնչացնելու. Նաիրա Զոհրաբյանն ընտրություններից առաջ կոռեկտության կոչ է անում 12/11/2018 12:05 Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրենը 9 գրանցված աշխատակցի աշխատավարձերը օգտագործել է սեփական կարիքների համար՝ յուրացնելով 7 մլն-ից ավելի դրամ 12/11/2018 12:02 Հակոբ Արշակյանը Չինաստանի դեսպանին փոխանցել է, որ Հյուսիս-հարավի շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են 12/11/2018 11:57 Ֆուտբոլիստ Բոնդարենկոն սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է ստացել 12/11/2018 11:56 Քոչարյանի պաշտպանական թիմը մի շարք իրավունքների խախտման հիմքով դիմել է ՄԻԵԴ 12/11/2018 11:55 Արմեն Աշոտյանն առաջադրվում է թիվ 4 ընտրատարածքում 12/11/2018 11:26 Ղազախստանում Հայաստանը նոր դեսպան ունի 12/11/2018 11:18 Նոր Նորքում քաղաքապետի որոշմամբ, ապօրինի կառուցված հսկայական շինություն է քանդվում (Տեսանյութ) 12/11/2018 11:13 Արա Սահակյանը հետ է կանչվում Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից 11/11/2018 22:45 Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը՝ պատգամավորի թեկնածու ԲՀԿ-ից 11/11/2018 22:43 Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում 11/11/2018 20:51 Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:40 Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, քվեախցիկում մենակ մնալով, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:35 Եթե դեկտեմբերի 6-ին զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:31 Մեր սխալներից մեկը եղել է այն, որ միգուցե կորցրել ենք ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ. ՀՀԿ փոխնախագահ 11/11/2018 20:30 Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապը հաստատվել է Զինված ուժերի մակարդակով. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:13 ՀՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. Սերժ Սարգսյանն ընտրություններին չի մասնակցի 11/11/2018 20:12 Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:09 Վարչապետն ունի ապացուցելու բան, մենք էլ պետք է պարտադրենք, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն. Վիգեն Սարգսյան 11/11/2018 19:55 ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններին. Վիգեն Սարգսյան 11/11/2018 19:53 Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ 11/11/2018 19:33 Կաթողիկոսը Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել զոհված չորս զինվորականների համար 11/11/2018 17:25 Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը 11/11/2018 15:43 Գեղարքունիքի նախկին մարզպետը կառաջադրվի ՀՅԴ-ից՝ նույն մարզում 11/11/2018 15:24 Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով կմասնակցի ԱԺ ընտրություններին 11/11/2018 14:42 Շարմազանով. Երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ, նույնը նաև՝ պարոն Աշոտյանը (Տեսանյութ) 11/11/2018 13:59 Ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց 2018 թ. առաջնության հաղթող է դարձել IDF վարպետ Նշան Ալավերդյանը 11/11/2018 11:22 «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը «նպատակ չի հետապնդել որևէ կերպ ստվեր գցել ՀԲԸՄ-ի ազգանպաստ գործունեության վրա» 11/11/2018 11:18 Ես տեղափոխվում եմ Սյունիք. Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է ռեյտինգայինով առաջադրվելու մասին 10/11/2018 23:50 ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ 10/11/2018 17:30 American Express-ը Չինաստանում աշխատելու թույլտվություն է ստացել 10/11/2018 17:17 Գերմանիայում ամանորը հայտնվել է սպառնալիքի տակ (Տեսանյութ) 10/11/2018 17:16 Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ. ՊԲ 10/11/2018 17:00 ՊՍԺ-ն հետաքրքրված է Լեանդրո Պարեդեսով 10/11/2018 16:54 Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում. ՀԱՕԿ հայտարարություն 10/11/2018 16:47 Շվեյցարիայում վաճառքի են դրել 50 միլիոն դոլար արժեքով վարդագույն ադամանդ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը