21/06/2018 13:33
Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը 600 հազար դրամով ապօրինի գնել է մանկապարտեզը և գրանցել իր որդու անվամբ
Հունիսի 20-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Ռաֆիկ Ի.-ն դիմում է ներկայացրել, որ ՀՀ Վայոց ձորի Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Սամվել Ս.-ն իր պաշտոնավարման ընթացքում (1997-2016թթ.) թույլ է տվել չարաշահումներ:
Ոստիկանության հաղորդմամբ, նա համայնքապետարանի մանկապարտեզը մոտ 600 000 դրամով ապօրինի գնել և գրանցել է իր որդու՝ Գոռ Ս.-ի անվամբ, որը շուկայական գնից բավական էժան է, իսկ մանկապարտեզի կաթսայատունը և ճաշարանը քանդել-վաճառել է՝ պետությանը պատճառելով նյութական վնաս:
Կատարվում է քննություն: