21/06/2018 10:13
Գոգոլաշվիլիի խոսքով՝ Հայաստանը, ինչպես Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ. «168 Ժամ»
«Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար հավանականություն, որ կփոփոխվեն նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալները, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած մնաց։ Կարծես խորացման միտում չկա, սակայն նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում», - «168 Ժամի» հետ զրույցում այս մասին կարծիք է հայտնել վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
Նրա որակմամբ՝ ներկայիս փուլը դրական է կողմերի հարաբերությունների համար, քանի որ կա առաջընթացի սպասում։ Գոգոլաշվիլիի խոսքով՝ և՛ ԵՄ-ն որոշ ակնկալիքներ ունի Հայաստանից բարեփոխումների, և՛ միգրացիոն ապօրինությունների վերահսկման տեսանկյունից, և՛ Հայաստանն ունի ակնկալիք, որ կսկսվեն վիզային բանակցությունները, և՛ Հայաստանը, ինչպես և՛ Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ։
«ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո հասկանալիորեն ՀՀ նոր իշխանություններն անցել են աշխատանքային ռեժիմի, ինչը ողջունելի է։ Կողմերը ծանոթանում են միմյանց հետ։ ԵՄ-ի համար հետաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ՀՀ նոր իշխանությունը, ինչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի, որոնք դեռ անորոշ են», - ասել է եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը»։
Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում