21/06/2018 11:15
Բուժաշխատողների օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել. Վարչապետը՝ առողջապահության նախարարին
Կառավարաության այսօրվա նիստում` մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Առողջապաահության նախարարին ծննդյան օրվա առթիվ:
«Շնորհավորում ենք, պարոն Թորոսյան»,- ասաց վարչապետը, ինչին ծափահարություններով միացան կառավարության մյուս անդամները:
«Շնորհակալ եմ, շնորհավորում ենք նաև բոլոր բուժաշխատողներին, այսօր նրանց օրն է», - արձագանքեց նախարարը:
«Բուժաշխատողի օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել», - կատակեց վարչապետը՝ շնորհավորելով նաև բոլոր բուժաշխատողներին: