21/06/2018 11:03
Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին. ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել
Ադրբեջանա-իրանական սահմանին` Ջալալաբադի շրջանի տարածքում, փոխհրափգություն է տեղի ունեցել, տեղեկացնում է minval.az-ը:
Կրակոցները տեղի են ունեցել ադրբեջանցի սահմանապահների ու սահմանն ապօրինի խախտելու փորձ կատարած անձանց միջև:
ՄԻջադեպի հետևանքով նախնական տվյալներով հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի սահմանապահներից մեկը:
Դեպքի վերաբերյալ տարվում է քննություն: