21/06/2018 21:41
Հայկ Մարությանը՝ «Քաղացիական պայմանագրի» անդամ
Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), ով ամիսներ շարունակ սատարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ստորագրել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը:
«Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանկը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!!
Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին!
Կաշը գնաաաաաց )))», - գրել է նա: