21/06/2018 15:15
Կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. Արտահերթ նիստ է հրավիրվել
«Երկրապահ» կամավորական միության վարչության արտահերթ նիստ է այսօր հրավիրվել։
«Այս ընթացքում տարբեր արժանավոր և անարժան մարդիկ փորձել են երկրապահին մեղադրել, սևացնել ինչ-ինչ արարքների համար։ Երկրապահը մեկ, երկու, երեք, տասը հոգու արած մեղսագործության համար չպետք է պատասխանատվություն կրի», - նիստի ընթացքում հայտարարեց ԵԿՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը։
Նա ասաց, որ պետք է հրավիրվի արտահերթ համագումար, նոր վարչություն պետք է կազմավորվի, ընտրվի ղեկավարություն, որը կվերագտնի Վազգեն Սարգսյանի հիմնած երկրապահի հեղինակությունը։
Հայտարարվեց, որ նիստի ընթացքում որոշվել է ԵԿՄ վարչությանը հանձնարարել սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
Նշվեց նաև, որ մինչև արտահերթ համագումարը, կկասեցվի նաև ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը։