21/06/2018 17:42
Նաթանյահուի կնոջը խարդախության և պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել
Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության և հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային, հայտնել է Haaretz թերթը:
Մեղադրող կողմը գտնում է, որ Սառա Նաթանյահուն անօրինական ծախսել է բյուջետային փողերը: Մասնավորապես, նա մոտավորապես 100 հազար դոլար է ծախսել լյուքս դասի ռեստորաններից երկրի վարչապետի նստավայրի համար կերակրի պատվերների վրա: Խոսքը վերաբերում է 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում թույլ տրված խախտումներին: Վարչապետի տիկինն ինքը ավելի վաղ մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
Այս գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրված նաև վարչապետի դիվանատան գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Էզրա Սայդովին: