21/06/2018 14:18
Եթե ես կազմակերպեի Արմավիրի քաղաքապետի դեմ ակցիաները, հրապարակում 50-60 հոգի չէր լինի. Ռուստամ Գասպարյան
Ազատամարտիկ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Արմավիրում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ ինքը որևէ կապ չունի։
«Ես կապ չունեմ։ Եթե ես կազմակերպեի այդ ակցիաները, հրապարակում 50-60 հոգի չէին լինի», - ասաց Գասպարյանը։
Ինչ վերաբերում է Արմավիրի քաղաքապետ դառնալուն, ապա Գասպարյանն ասաց, որ նման ցանկություն չունի։