21/06/2018 15:23
Հնդկաստանում բեռնատարը բախվել է jeep-ին, կա 15 զոհ
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Մորենա քաղաքում բեռնատարը բախվել է Jeep մակնիշի ավտոմեքենային, որը հուղարկավորության էր գնում հարևան գյուղ: Միջադեպի հետևանքով մահացել է 15 մարդ, ևս 6-ը վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել ՃՏՊ-ի վայրից: Ավելի ուշ իրավապահներն ավազ են հայտնաբերել նրա թափքի մեջ, որն ապօրինի կերպով վերցվել է նահանգի տաճարներից մեկի տարածքից:
Դեռևս անհայտ է՝ ինչու վարորդին չի հաջողվել կառավարել փոխադրամիջոցը:
Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը մենակ է եղել բեռնատարում, իսկ բոլոր զոհերն ու տուժածները Jeep-ի ուղևորներն են եղել: Անհայտ է՝ ինչպես է 21 մարդ տեղավորվել Jeep-ի ներսում, սակայն ենթադրվում է, որ ամենագնացը կցասայլ է ունեցել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: