21/06/2018 20:11
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ սպիտակամորթ բնակչության կրճատում է գրանցվել
2015 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կրճատվել է, և այս միտումն ավելի ընդգրկուն է դարձել անցյալ տարի, հայտնել է Hill թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի հրապարակած տվյալներին:
Հաղորդվում է, որ 2016-ից մինչև 2017 թվականը սպիտակամորթ ամերիկացիների թիվը կրճատվել Է 0,02 տոկոսով կամ 31 հազար 516-ով՝ մինչև 197,8 միլիոն, ինչը դարձել է «պատմական փոփոխություն» երկրի ազգաբնակչության զարգացման հարցում:
Անցյալ տարի, նշված է Բյուրոյի զեկույցում, երկրում բնակվող՝ Լատինական Ամերիկայի պետություններից սերածների թիվը 2,1 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատությամբ և կազմել 58,9 միլիոն: Նույն ժամանակահատվածում աֆրոամերիկացիների թվաքանակն ավելացել է 1,2 տոկոսով՝ մինչև 47,4 միլիոն, ասիական ծագումով բակիչներինը՝ 3,1 տոկոսով՝ մինչև 22,2 միլիոն: