22/06/2018 10:20
Հասունանում է կոնֆլիկտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ կուլիսներում հասունանում է կոնֆլիկտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև: Բանն այն է, որ ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին այցերի հարցում նախագահը գործնականում ոչինչ չի համաձայնեցնում վարչապետի հետ, ինչը վերջինիս դժգոհությունն է հարուցում: Դա անգամ ակնարկների տեսքով, երևում է վարչապետի խոսնակի ֆեյսբուքյան գրառումներում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում