27/06/2018 14:53
ԱՄՆ-ում դատարանը որոշել է դադարեցնել միգրանտ երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից
Կալիֆոռնիայի Հարավային շրջանի Դաշնային դատարանը որոշել է, որ ԱՄՆ կառավարությունն իրավունք չունի ապօրինի ներգաղթյալների երեխաներին բաժանել ծնողներց, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Որոշման համաձայն՝ ԱՄՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն ԱՄՆ-ի սահմանին միգրանտ երեխաների բաժանումն իրենց ընտանիքներից:
Հաղորդվում է, որ միգրացիոն ծառայությունը նաև պարտավոր է վերադարձնել ԱՄՆ-ում ձերբակալված բոլոր երեխաներին իրենց ծնողներին: