Անվտանգության համակարգեն մոտիկ կանգնած մարդ ինձի եկած ըսած է, որ Մոնթեին գլուխը կերան. Պատմում է Մոնթեի այրին՝ Սեդա Մելքոնյանը

27/06/2018 15:31

Անվտանգության համակարգեն մոտիկ կանգնած մարդ ինձի եկած ըսած է, որ Մոնթեին գլուխը կերան. Պատմում է Մոնթեի այրին՝ Սեդա Մելքոնյանը


Հունիսի 6-ից Հայաստանում է գտնվում Սեդա Մելքոնյանը (Գպրանյան)՝ Մոնթեի Սեդան: Այցելության նպատակը հունիսի 12-ին՝ Մոնթեի մահվան 25-րդ տարելիցին Արցախ այցելելն ու հուղարկավորության օրը՝ հունիսի 19-ին, Եռաբլուր գնալն էր:

Այս անգամ Մելքոնյանների ամբողջ ընտանիքն էր Հայաստանում՝ Մոնթեի եղբայրն՝ իր երեք զավակների հետ, երկու քույրերը, կրտսեր քրոջ երեք զավակները: Սեդային ուղեկցում էին նաև վերջինիս կողակիցն ու որդին՝ Սարո-Մոնթեն:

Ընտանիքի անդամներն արդեն վերադարձել են ԱՄՆ, Սեդան կմեկնի վաղը՝ հունիսի 28-ին: Մինչ մեկնումը Երևանի կենտրոնական հատվածում գտնվող գողտրիկ, բայց գեղեցիկ վայրերից մեկում Aysor.am-ն ու Ազգային հերոսի այրին հանդիպեցին: Զրույցի թեման երեկն ու այսօրն էր, իրական հերոսն ու բախտի բերմամբ «հերոսացածը», ամենամեծ սիրո կորուստն ու նոր կյանքի ծնունդը…

Մայրիկի ու հայրիկի աճյուններից մի փոքր բերեցինք ու դրեցինք Մոնթեի ծաղկանոցի մեջ

Այս տարի Մոնթեի զոհվելու 25 ամյակն էր, ու ես անպայման ուզեցի Հայաստան ըլլալ: Մեր ընտանիքի անդամներուն ամիսներ առաջ ըսկսա անհանգստացնել՝ պիտի երթանք չէ՞, պիտի երթանք: Ասել էի՝ ես կերթամ, ու շատ կուզեմ, որ բոլորդ գաք: Ու եկանք… Մեր ծնողները (նկատի ունի Մոնթեի ծնողներին՝ հեղ.) վերջին մի քանի տարիների ընթացքին մահացան, իրենց կտակն էր, որ պետք է դիակիզվեն: Ու մենք մայրիկի ու հայրիկի աճյուններից մի փոքր բերեցինք ու դրեցինք Մոնթեի՝ իմ կողմից պատրաստված ծաղկանոցի մեջ… Ես միշտ կնախընտրեմ հունիսի 12-ին Արցախ ըլլալ, իսկ հունիսի 19-ին՝ հուղարկավորության օրը, Երևան: Այդպես արեցինք նաև այս անգամ՝ բոլորս միասին:

Նոր Հայաստանը՝ Սեդա Մելքոնյանի աչքերով

Կսիրեմ զրուցել տաքսիի վարորդների, փողոցում քայլող մարդոց, խանութի աշխատողների հետ: Ինձ միշտ կհետաքրքրե՝ հասարակ մարդիկ ինչ կզգան: Հիմա բոլորն ալ կըսեն, որ մեծ բեռ մը ընկած է իրենց ուսերեն, հանգիստ կզգան: Ես երբևէ կողմնակից չեմ եղած, որ մարդիկ արտոնություններ ունենան, իրենք իրենց ավելի վեր դասեն սովորական ժողովուրդեն, մտածեն, թե իրենց համարանիշի պատճառով օրենքներուն ենթարկվելու պարտավորությունը չունին… Վերջապես կհասկընան՝ բոլորի համար օրենքը մեկ է:

Երբ բացահայտվում են հերոսների «հերոսությունները». Մանվել Գրիգորյանի և Մոնթեի անցած ուղին՝ ականատեսի աչքերով

Մանվելի մասին առաջին անգամ լսած եմ այն ժամանակ, երբ ինքը Հադրութի շրջանը կգտնվեր: Մոտիկ առնչություն չեն ունեցած միմյանց հետ: Մոնթեի մյուս զինակիցներուն հաճախ տեսած եմ, բայց չեմ հիշեր՝ երբ տեսած եմ Մանվելին: Մոնթեն միայն մեկ անգամ է նշած նրա անունը. երբ գանգատվեցի, որ ինքը բացարձակապես հանգստանալու չի գա Երևան, պետք է ինքն իրեն քիչ մը հոգ տանե, նա ասաց, որ մեկն էլ չի գա Երևան՝ Մանվելը: Հետո իմացա, որ Մանվելի ընտանիքն իր հետ է, այդ պատճառով էլ գալու անհրաժեշտություն չունի… Հետաքրքրական է, որ նույնիսկ արցախյան պատերազմի օրերուն եղած են դեպքեր, որ մարդոց իրական ինքնությունը քիչ մը կբացահայտեր: Կհասականայիր, թե հետագայում այս մարդն ինչ կրնա դառնալ… Անշուշտ, կային նաև մարդիկ, ովքեր բարեխիղճ էին, բայց իմ կարծիքով՝ տարիներ հետո փորձությանը չդիմացան ու անցան գեշ ճանապարհ: Բայց դա Մանվելին չի վերաբերվե, քանիզի կհիշեմ՝ նույնիսկ պատերազմի օրերուն նրա մասին լսածներս դրական չէին: Իր խստապահանջությունը ոչ թե կարգապահության համար էր, այլ՝ սարսափի մթնոլորտ ստեղծելու: Իսկ երբ մարդ մեկեն կսարսափի, դրական բան չէ, կնշանակե՝ բռնություն կա… Գիտեք, ես կսիրեմ փաստերով խոսիլ. Իմ վաղամեռիկ ընկերներեն մեկը ինձի հետևյալ բանը պատմեց. այն ժամանակ, երբ Մանվելը Մարտակերտ կգտնվեր, այդ ընկերս գացած էր Մարտակերտ՝ որպես կամավոր: Քարվաճառի գրավման ժամանակ, երբ հրամանատարը Նորիկ Դանիելյանն էր, Մարտունիից և Հադրութից 100 զինվորներներ Մոնթեի հետ գնացին գործողությանը մասնակցելու: Այս ընկերս կպատմե, որ Մարտակերտի տղաներն ասացին՝ եկեք գնանք Մարտունիի տղերքի քովը, կըսեն իրենց ուտելիքը լավն է: Կըսե, երբ մտան նրանց շտաբը, տեսան, որ սեղանին դրված է կարագ, պանիր, թեյ, շաքար, ու ոչ ոք չէր հարձակվեր այդ ուտելիքին վրա: Կըսե՝ մենք մտանք ու անմիջապես հարձակեցանք, որովհետև մեզի այդքան ու այդպիսի ուտելիք չէին տար: Եթե Մարտակերտի տղաները սուպին մեջ հատիկեղենը խոշորացույցով կփնտրեին, ապա Մարտունիում այդ սուպին մեջ լիքը հատիկեղեն կար… Իհարկե, այս տղան ինձի այս ամենը խնդալով կպատմեր, բայց ցավալի էր… Մարտունիի մեջ հստակ դրված էր՝ առաջնահերթությունը զինվորն է. Մոնթեն կնախընտրեր ինքը չուտեր, բայց լավ նայեր իր զինվորին: Դա միայն ես չէ, որ կըսեմ: Նոր տարվա գիշերը բոլոր դիրքերում միս էր բաժանում…

Բանակի ներքին խնդիրները՝ 90-աականների սկզբներին

Նկատի ունենալով, որ սփյուռքին մեջ Մոնթեն շատ հակասական քաղաքական ճանապարհ անցած է և գոնե այնտեղ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ շրջան մը լավ հարաբերությունների մեջ չէր եղած, հակառակ, որ ինքն անձամբ որևէ խնդիր չուներ, հակադաշնակցական մեկը չէր, պարզապես գաղափարապես չէր համաձայներ իրենց քաղաքական ուղեգիծին: Ինքը գումարտակի հրամանատարներ ուներ նշանակած, ովքեր ՀՅԴ անդամ տղաներ էին, իր մարտիկների մեջ էլ լեցուն էին, բայց երբեք չէր պիտակել զիրենք և նույնքան կսիրեր այդ տղաներուն, որքան իր մյուս զինվորներուն: Այնինչ, կարծեմ 92 թվականին էր՝ ներքին խնդիրների պատճառով Հադրութին մեջ 6 հոգի զոհվեցավ: Ես զմայլված էի, թե ինչպես Մոնթեն Մարտունին այդպես համերաշխ պահեց, երբ քովը՝ Հադրութին մեջ մարդիկ մեռան: Իրենց մոտ բացարձակապես որևէ կոնֆլիկտ չկար: Եղան մարդիկ, որ Հայաստանեն գացին ու ուզեցին խանգարել, վարկաբեկել Մոնթեն, ԱՍԱԼԱ-ի խրթին հարց ու տգեղ պատմություններ մեջտեղ հանել, որոնք ոչ միայն հին էին, այլ նաև սուտ, բայց մեկ է՝ Մոնթեն բացարձակապես հեռու մնաց այդ բոլոր տեսակի քաղաքական պայքարներեն, անհամաձայնություններեն ու խայտառակություններեն: Պահեց բանակ, որը համերաշխ էր: Դժբախտաբար, նույնը չենք կրնա ասել մյուս շրջաններու մասին:

Մոնթեի մահը. սպանություն, թե՞…

Մինչև հիմա մեզի տրված տեղեկությունն այն է, որ БМП-ն (հետևակի մարտական մեքենա), որից կրակեց ականը, ազերիական էր: Այդ ականը դիպավ դիմացի պատին և այդ պատեն ականի խոշոր բեկոր մը դիպավ Մոնթեի քունքին, ինչից նա զոհվեցավ… Ես տեսած եմ այդ բեկորը, այն իմ քովս է մինչև այսօր… Սա մեր ունեցած միակ պաշտոնական ինֆորմացիան է… Մոնթեի՝ հային ձեռքով սպանության մասին առաջին պաշտոնական հայտարարությունը Վանո Սիրադեղյանին կողմեն եղավ, կարծեմ, թե 1998-ին: Ինքը խորհրդարանին մեջ հայտարարեց, որ Մոնթեին սպանեցին: Նա այն ժամանակ Ներքին գործերի նախարար էր, հնարավոր է, որ ինքը բան մը գիտեր, բայց այդ հայտարարությունն ըրավ Մոնթեին զոհվելեն միայն գոնե 5 տարի հետո: Ես իր հետ չըկարցա խոսել, այդ հայտարարություններեն անմիջապես հետո ընդհատակ անցավ: Պիտի չուզեի, որ քաղաքական շահարկման նպատակով այդ մասին հայտարարած ըլլար… Վարկածները շատ են, անձամբ ինձի համար լեցուն հարցումներ կան, որու պատասխանները չունիմ: Փաստ չունիմ, որ այդպես է… Գիտեք, բայց կրնամ ասել, որ Մոնթեին զոհված շաբաթն իսկ, հուղարկավորությունեն առաջ անվտանգության համակարգեն մոտիկ կանգնած մարդ ինձի եկած ըսած է, որ Մոնթեին գլուխը կերան: Սա հենց իր բառերն են: Այդ մարդուն հետ ալ ես կապերս կորսնցուցած եմ: Ես միշտ մոտեն կհետևեմ այս դեպքին մասին բոլոր հաղորդումներին՝ լինի հայկական, թե ազերիական: Վերջին տեսածս ազերիական կողմեն էր՝ Հասանովին հետ կապված ներքին խնդիրներու կապակցությամբ իրենց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մամուլի ասուլիսին ժամանակ հայտարարեց՝ մենք տեղեկություն ստացած էինք, որ Մելքոնյանն այդ պահին այդտեղ է լինելու: Մյուս կողմից ըսավ, որ երբ զինվորները խփեցին, չէին գիտեր, որ Մոնթեն է: Մեկ բան հստակ է՝ այդ БМП-ի անձնակազմի երեք հոգին էլ այսօր չկան, բոլորն ալ մահացած են… Ըսեմ, երբ ես գացի հունիսի 13-ին Մոնթեն բերելու, իմ մտերիմ ընկերներեն մեկուն խնդրեցի անմիջապես ձայնագրել Մոնթեին հետ վիլիսին մեջ եղած տղաներուն: Եվ այդ ձայնագրությունները ես ունիմ: Նաև ձայնագրած եմ այդ մարտերուն մասնակցած տարբեր զինվորներու… Այնպես որ արխիվ կա այդ օրվա կապակցությամբ, բայց որքան ալ ունկնդրեմ այդ ամեն ինչը, ինձի համար գոնե տակավին բավարար տեղեկություն չկա, որ կարողանամ ասել՝ գործը բացվեցավ: Բնականաբար, ինձի շատ-շատ կհետաքրքրե այդ օրվա դեպքերը: Իրենք պետք է մտնեին կրակակետերը լռեցնեին ու հետ քաշվեին: Հինգշաբթի օրը Մոնթեն ինձի զանգահարեց և ըսավ՝ պզտիկ գործողություն պիտի էնենք շաբաթ օրը: Իսկ «պզտիկ գործողություն» կնշանակեր, որ ոչ թե պիտի մտնեին գրավելու ու այնտեղ մնալու, այլ՝ կրակակետերը լռեցնելու ու վերադառնալու: Այդքանն արած էին… Ինչևէ, հստակ տեղեկություն չկա, թե ճիշտ ու ճիշտ ինչ պատահեցավ այդ օրը…

Մոնթեից հետո անվտանգ չէր…

Մոնթեից հետո 7 տարի՝ մինչև 2000 թվականն ապրեցի Հայաստանում: Շատ ցուրտ ու մութ, դեպրեսիվ ու ընկճող տարիներուն այստեղ էի, ինչի համար շատ ուրախ եմ: Հայաստանը ձգելու նպատակ բնավ չունեի: Սակայն 1996 և 1997 թվականներին ինձի մտերիմ երկու սփյուռքահայ տղաներ այստեղ իրենց տան դիմաց սպանվեցան, երկուսն ալ նախկին ԱՍԱԼԱ-ի անդամներ էին, սակայն այլևս դրա հետ կապ չունեին, ընտանիք էին կազմել, ամուսնացել: Մեկին իր տան դիմաց սպանեցին, երբ ավտոմեքենան ավտոտնակում էր կանգնեցնում: Ավելի քան մեկ տարի հետո՝ հոկտեմբերին, Հրապարակին քովը՝ Պուշկին փողոցի վրա, մեր երկրորդ ռազմական ընկերոջը՝ Դավիթ Դավիթյանին սպանեցին՝ իր 3 տարեկան մանչուն աչքերուն առջև: Երկու բալիկ ուներ, փոքրը 9 օրական էր… Դավիթինը գոնե միմիայն վրեժ էր, ինչն ինձի համար չափազանց անընդունելի բան է, և ես բացարձակ հարգանք չունիմ որևէ մեկին հանդեպ, ով վրիժառությամբ կզբաղվի: Մոնթեն երբեմն կխղճար նույնիսկ այն մարդոց, որոնց անունը Վրեժ է… Ըստ Ազգային անվտանգության տեղեկատվության՝ այս երկու տղաները նույն զենքով են սպանված… Այդ ժամանակ ես արդեն Մոնթեին գրությունները հրատարակած էի, կուզեի ավելի շատ գրություններ հրատարակել, որտեղ որոշակի բացահայտումներ էին ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ: Բայց ինձի «եղբայրական» խորհուրդ տրվեցավ՝ դադարեցնել, այդ գիրքը չտպել: Մարդիկ սկսան հայտնվիլ, ովքեր բարյացակամ չէին իմ նկատմամբ… Այո, ժամանակ կար, որ ես էլ վտանգ զգում էի… 2000 թվականի օգոստոսին Հայաստանը ձգեցի…

Շարունակելի...

Հեղինակ՝ ՆԵլլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը