02/07/2018 11:33
Բաքվին մատակարարվող ուղղաթիռների գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար. Տիգրան Բալայան
Բաքվին ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռներ մատակարարելու հարցով ՀՀ ԱԳՆ-ն սկսել է զբաղվել շատ ավելի վաղ, քան այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է հրապարակային դաշտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Այն տեղեկատվությունը, որը որոշ անձանց կողմից պարբերաբար սոցիալական ցանցերում կամ լրատվական դաշտում թողարկվում է, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան դա հայտնվել է հրապարակային դաշտում։ Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն», - ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ այդ ուղղաթիռներն արտադրվում են մի քանի երկրում՝ ամերիկյան լիցենզիայով։
«Դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար», - նշեց Տ. Բալայանը։