11/07/2018 21:02
Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը կալանավորվել է երկու ամսով
Դատարանը բավարարել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քրեական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, Aysor.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Սարգսյանը կալանավորվել է երկու ամսով:
Հայկ Սարգսյանը, հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին է: Նա մեղադրվում է սպանության փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մաս) և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար (ՀՀ Քր. Օր՝ 235-րդ հոդվածի 1-ին մաս)։
Նշենք, որ այս մեղադրանքը դեռևս 2007 թվականին կատարված դեպքի հետքերով նոր երևան եկած հանգամանքների ուսումնասիրության արդյունքում է առաջադրվել: