11/07/2018 12:17
Կառավարությունը խորհրդարանին առաջակում է ներել վարորդների տուգանքները, որը կազմում է 13.7 մլրդ դրամ
Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ է ներկայացրել մի շարք վարչական իրավախախտումների համար տուգանքների համաներման մասին նախագիծը։ Փաստաթուղթը նախատեսում է վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13, 7 մլրդ դրամի գումար:
Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա:
«Վարչական պատասխանատվությունից կազատվի 150 հազար անձ», - այսօր նախագիծը ներկայացնելով խորհրդարանի արտահերթ նիստում՝ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը այս ոլորտում նախաձեռնել է «լուրջ բարեփոխումներ», ինչի համար էլ անհրաժեշտություն է առաջացել նման համաներում կիրառել։
«Մարդիկ, ովքեր 2012-ից չեն վճարել տուգանքները, նրանց հաշիվների նկատմամբ կալանք է կիրառված, և նրանք չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից։ Այս համաներումը կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը», - հայտարարեց Զեյնալյանը։