11/07/2018 12:00
Ադրբեջանում անկարգությունների հեղինակների նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, անկարգությունների կազմակերպման համար մեղադրվում է նախկինում սպանության և Բյուկկիշևի կողոպուտի գործով դատապարտված Ռաշադ Մամեդալի օղլուն և Հասիմով Ֆարրուհա օղլուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երկու ոստիկան մահացել է, 40 մարդ՝ ձերբակալվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են եկել քաղաքապետ Էլմար Վելիևի վրա հարձակման հեղինակների աջակցությամբ: